«Պարի Սեն Ժերմենի» կենտրոնական պաշտպան Մարկինյոսը վնասվածքից հետո մոտ է խաղադաշտ վերադառնալուն:
Փարիզցիների ավագը վնասվածքի պատճառով բաց է թողել Լիգա 1-ում թիմի վերջին երկու հանդիպումները, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ պատասխան խաղը։
Le Parisien-ի թարմացված տեղեկությունների համաձայն՝ բրազիլացին պետք է մարզումների վերադառնա կիրակի օրը: Նա ակնկալում է, որ կընդգրկվի առաջիկա խաղում, իսկ մարզչական շտաբը դրական է տրամադրված։
«Ռեալ Սոսյեդադ» – ՊՍԺ հանդիպումը կկայանա մարտի 5-ին։ Երկու շաբաթ առաջ Փարիզում կայացած առաջին խաղում Լուիս Էնրիկեի թիմը հաղթանակ է տոնել՝ 2:0։