Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է Ա Սերիայի 27-րդ տուրի «Նապոլիի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Մենք չենք հաղթել Նեապոլում արդեն հինգ տարի, և լավ կլիներ, որ վաղը արդյունք գրանցեինք։ Օսիմհենի վերադարձը վստահություն է տվել նրանց: Մենք պետք է թիմով գործենք և խաղանք մրցակցի կիսադաշտում, երբ ունենք գնդակ։ Չեմ ճանաչում Կալցոնեին, բայց Սարրիի հետ շատ աշխատելով, նա անպայման կունենա նման հատկանիշներ։
Հանդիպումը բարդ է, բայց բոլոր հաջորդները նույնն են լինելու։ Ես վստահ եմ տղաների խաղի վրա»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։
Հիշեցնենք, որ «Նապոլի» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 3-ին` 23:45-ին։