Խեսուս Խիլ Մանսանոն նշել է, թե ինչու է կարմիր քարտ ցույց տվել Ջուդ Բելինգհեմին

Լա Լիգայի 27-րդ տուրի «Ռեալ» – «Վալենսիա» (2:2) հանդիպման մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն մեկնաբանել է «Լոս Բլանկոսի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի սկանդալային հեռացումը։

«99-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը կարմիր քարտ հետևյալ պատճառով. խաղի ավարտից հետո, դեռ խաղադաշտում, նա ագրեսիվ վազեց դեպի ինձ և մի քանի անգամ կրկնելով բղավեց այս արտահայտությունը. «անիծյալ, գոլ էր դա»,- մեջբերում է Մանսանոն Մադրիդ Xtra-ի պաշտոնական զեկույցից։

Հիշեցնենք, որ անգլիացի կիսապաշտպանը կարմիր քարտ էր ստացել «Վալենսիայի» հետ խաղում եզրափակիչ սուլիչից հետո՝ մրցավարի հետ վիճաբանության համար։ Հանդիպման 99-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բելինգհեմը Բրահիմ Դիասի փոխանցումից հետո գրավեց տանտերերի դարպասը, սակայն մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն չեղարկեց գոլը, քանի որ մի քանի վայրկյան առաջ ավարտել էր հանդիպումը։

Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 66 միավորով առաջին տեղում է։ «Վալենսիան» 37 միավորով 9-րդ տեղում է: