«Վալենսիայի» գլխավոր մարզիչը խոսել է մրցավարական սկանդալի մասին

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ռուբեն Բարախան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (2:2) մրցավարական սկանդալը: Հանդիպման վերջնամասում՝ վերջին գրոհի ժամանակ, «Ռեալը» գոլ խփեց, սակայն հանդիպման մրցավարը հարվածից մի քանի վայրկյան առաջ սուլիչով ավարտեց հանդիպումը և չհաշվեց գոլը։ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմը կարմիր քարտ է ստացել այս դրվագից հետո մրցավարի հետ վիճելու պատճառով։

«Ես դա հստակ տեսա։ Երբ գնդակը դուրս եկավ անկյունային, նա ասաց, որ սա վերջին գործողությունն է։ Ես տեսա, թե ինչպես է մրցավարը սուլում, երբ մենք հարվածեցինք գնդակին: Նա կարծում էր, որ խաղն ավարտված է: Տրամաբանական է, որ «Ռեալը» կբողոքի։ Բայց ես չեմ ցանկանում դա ավելին մեկնաբանել»,- Բարախայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 66 միավորով առաջին տեղում է։ «Վալենսիան» 37 միավորով 9-րդ տեղում է: