Ջեյմի Կարագերը նշել է, թե ինչպես «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կդառնա լավագույնը

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը բացատրել է, թե ինչ պայմաններում «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա վերականգնել առաջատարությունը անգլիական ֆուտբոլում։

««Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մոռանալ «Մանչեսթեր Սիթիին» վերացնելու մասին, քանի դեռ Պեպ Գվարդիոլան մնում է անգլիական ֆուտբոլում:

«Յունայթեդը» կարող է փոխել սեփականատերերին, գտնել աշխարհի լավագույն գործադիր տնօրենին և սպորտային տնօրենին, վերանորոգել իր սկաուտական ​​բաժինը, վերակառուցել «Օլդ Թրաֆորդը» և նշանակել Սըր Ալեքս Ֆերգյուսոնից հետո լավագույն մարզիչին: Դա կարեւոր չէ։ Քանի դեռ Գվարդիոլան այստեղ է, «Սիթին» անհանգստանալու ոչինչ չունի:

«Յունայթեդը» երբեք չի դառնա ամենատիրական ակումբն իր քաղաքում, չխոսելով ամբողջ երկրի մասին, քանի դեռ «Սիթին» չի փոխել իր մարզչին»,- Կարագերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 3-ին, Պրեմիեր Լիգայի հերթական տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։