Ա Սերիայի 27-րդ տուրի խաղում «Սալերնիտանան» ոչ-ոքի խաղաց «Ուդինեզեի» հետ (1:1):
Սալերնիտանայի հարձակվող Բուլայե Դիան հրաժարվել է փոխարինման դուրս գալ հանդիպման վերջում։
Մարզիչ Ֆաբիո Լիվերանին ցանկանում էր Դիային խաղադաշտ բաց թողնել սովորական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ, սակայն սենեգալցի հարձակվողը մերժեց։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ Դիան վատ հարաբերություններ է ունեցել ղեկավարության հետ անցյալ տարվա աշնանից, քանի որ օգոստոսին Սալերնիտանան հրաժարվել է նրան վաճառել Վուլվերհեմփթոնին։
Անցած մրցաշրջանում Դիան Իտալիայի առաջնության 33 հանդիպումներում խփեց 16 գոլ և դարձավ իր թիմի լավագույն ռմբարկուն։ Այս մրցաշրջանում նա 17 խաղում խփել է ընդամենը 4 գոլ։