Տուխելը կարող է հեռացվել «Բավարիայից»

Ուրբաթ օրը «Բավարիան» կրկին հիասթափեցրեց երկրպագուներին՝ Բունդեսլիգայի «Ֆրայբուրգի» դեմ խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Արդյունքում, տուրի վերջում մյունխենցիների և առաջատար «Բայերի» միջև տարբերությունը կարող է հասնել 10 միավորի։

Ինչպես տեղեկացնում է գերմանական Sky-ը, Տուխելը թիմին կնախապատրաստի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լացիոյի» դեմ պատասխան խաղին։ Եթե ​​«Բավարիան» չհասնի քառորդ եզրափակչի ուղեգիր ու դուրս մնա, Տուխելը կարող է անմիջապես հեռացվել աշխատանքից։ «Բավարիան» ավելի վաղ հայտարարել էր, որ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

Չեմպիոնների Լիգայում անհաջողության դեպքում բաժանումը կարող է տեղի ունենալ ավելի վաղ. «Բավարիա» – «Լացիո» հանդիպումը կկայանա երեքշաբթի՝ մարտի 5-ին։ Մյունխենցիները պետք է ետ հաղթեն՝ Հռոմում պարտվեցին 0:1 հաշվով: