Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Ռոբերտո Մարտինեսին, ով ներկայումս գլխավորում է Պորտուգալիայի հավաքականը, գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։
Ինչպես հաղորդում է Football Transfers-ը, «բլաուգրանան» արդեն կապ է հաստատել իսպանացի մասնագետի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը: Հիշեցնենք, որ Մարտինեսը նախկինում մարզել է Բելգիայի հավաքականը, ինչպես նաև անգլիական «Էվերթոնն» ու «Ուիգանը»։ Ռոբերտոն «Բարսելոնայի» թեկնածուներից մեկն է, սակայն դեռ հայտնի չէ, թե որքան բարձր է իսպանացին «Բլաուգրանայի» ցուցակում։
«Բարսելոնան» այժմ Իսպանիայի առաջնությունում երրորդ տեղում է և առաջատար «Ռեալին» զիջում է 8 միավորով։