Սաուդյան Արաբիայի ակումբներից մեկը ցանկանում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ անանուն թիմը «անհավանական» և «շատ առատաձեռն» առաջարկ է պատրաստում 32-ամյա բելգիացու համար։ Խոսքը մինչեւ 2027 թվականը պայմանավորվածության մասին է։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Նշենք, որ 2024 թվականին 32-ամյա Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում և գոլ+ փոխանցում համակարգով վաստակել 12 միավոր։ Այս հանդիպումներում նա դարձել է երկու գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Բելգիացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը՝ 2023 թվականի օգոստոսին ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածում անցկացնելով ընդամենը երկու հանդիպում։
Հիշեցնենք, որ վերջերս Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Լուտոնի» հետ խաղում (6:2) բելգիացին 4 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել։