Ժոան Լապորտա․ «Մեր ակադեմիան տվել է տաղանդավոր ֆուտբոլիստներ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան միջոցառումներից մեկի ժամանակ մեծ ապագա է կանխատեսել կատալոնական ակումբի համար, ինչպես նաև խոսել է թիմի տաղանդավոր երիտասարդության մասին։

«Ես տեսնում եմ հիանալի «Բարսելոնա»՝ հինգ տարվա ընթացքում տիտղոսներով։ Մենք միշտ նախապատվությունը տվել ենք տաղանդներին շատ փոքր տարիքից: Մեր ակադեմիան տվել է տաղանդավոր ֆուտբոլիստներ, ովքեր աչքի են ընկել ակնառու արդյունքներով։ Սա փոխանցվում է սերնդեսերունդ։

Անցյալի փառավոր սերունդը մեզ առաջնորդեց դեպի հաջողություն: Սա մեր ուժեղ կողմերից և մեր հիմքն է: Որպեսզի ակումբը լինի կենսունակ և կայուն, ինչպես մարզական, այնպես էլ տնտեսապես, պարտավորվածությունը էական է:

«Բարսելոնան» միշտ հաջողությունների է հասել, երբ թիմը բաղկացած է եղել լավագույն ուսանողներից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Այս մրցաշրջանում «Բարսելոնան» Լա Լիգայում 57 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը և առաջատար «Ռեալին» զիջում է ութ միավորով։