Մոհամեդ Սալահը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Սաուդյան Արաբիայի ակումբների գլխավոր տրանսֆերային նպատակն է հաջորդ տրանսֆերային պատուհանի համար, հայտնում է Mirror Football-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքն ավարտին հասցնելու համար թիմերը պատրաստ են մեծ փոխհատուցում առաջարկել «Լիվերպուլին», իսկ տպավորիչ աշխատավարձ՝ եգիպտացուն։

Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի վերջին։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։