«Ինտերի» գլխավոր տնօրենը խոսել է Սիմոնե Ինձագիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին

«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։

«Մենք սիրում ենք Ինձագիին։ Ակնհայտ է, որ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունը նրա հետ, ճիշտ ժամանակին կսկսենք բանակցությունները։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սիմոնեն երջանիկ է այստեղ, և մենք շատ գոհ ենք աշխատանքից»,- Մարոտանի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Սիմոնե Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականից։