Կիլիան Մբապպեի մայրը վերջին օրերին Մադրիդում էր

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի մայրն ու գործակալ Ֆայզա Լամարին վերջին օրերին Մադրիդում էր։

Ինչպես հայտնում է Relevo-ն, Լամարին բանակցություններ է վարել Մադրիդի «Ռեալի» հետ և քննարկել է Մբապպեի ապագա պայմանագրի մանրամասները մադրիդյան ակումբի հետ։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի տեղափոխությունն իսպանական ակումբ արդեն համաձայնեցված է։ Լամարին, ի թիվս այլ բաների, լուծել է Մադրիդում Կիլիանի բնակարանի հետ կապված խնդիրները։

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում, դարձել 32 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։