Սերխիո Ռիկոն կվերադառնա թիմային մարզումներին

Ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն մայիսին ուղեղի արյունազեղումից հետո կվերադառնա թիմային մարզումներին, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի դարպասապահն ապաքինվել է գլխուղեղի անևրիզմայից և ծրագրում է թիմ վերադառնալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ սպասելով վերջնական բժշկական հաստատմանը:

Հիշեցնենք, որ մայիսին իսպանացի դարպասապահն ընկել էր ձիուց և սմբակով հարված էր ստացել գլխին, ինչի հետևանքով նա ուղեղի արյունազեղում էր ստացել և ուղեղի տրավմատիկ վնասվածք։ Հետո ամառվա սկզբին Սերխիո Ռիկոյին տեղափոխեցին արհեստական ​​կոմայի, որում անցկացրեց մոտ երեք շաբաթ, իսկ հետո դուրս բերեցին դրանից։ Հիվանդանոցում անցկացրած ժամանակի ընթացքում Սերխիոն նիհարել է ավելի քան 20 կգ։ Այժմ 30-ամյա իսպանացի խաղացողի կյանքին վտանգ չի սպառնում։