Պաշտպան Դանի Ալվեսը կրկին հայտնվել է «Բարսելոնայի» պաշտոնական կայքի այն հատվածում, որտեղ թվարկված են կատալոնական ակումբի լեգենդար ֆուտբոլիստները։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Ալվեսի հիշատակումն անհետացել է լեգենդների ցանկից։ Դա, իբր, պայմանավորված էր նրանով, որ բրազիլացին մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ և դատապարտվել չորսուկես տարվա ազատազրկման։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, այն լուրից հետո, որ «Բարսելոնան» Ալվեսին դուրս է թողել ակումբի լեգենդների ցուցակից, որը տարածվել է համաշխարհային լրատվամիջոցներով, բաժնում կրկին հայտնվել է ֆուտբոլիստի պրոֆիլը:
Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-ից 2016 թվականներին և 2021-ից 2022 թվականներին՝ կատալոնացիների կազմում անցկացնելով 408 հանդիպում (22 գոլ և 105 գոլային փոխանցում) և նվաճելով 23 տիտղոս։