Քրիստոֆեր Նկունկուն հերթական վնասվածքն է ստացել

«Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն հերթական վնասվածքն է ստացել։

Ինչպես տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը, 26-ամյա ֆրանսիացին բուժզննում է անցնում, որից հետո հայտնի կդառնա վնասվածքի բնույթը։

Նկունկուն ծնկի վիրահատության պատճառով բաց թողեց մրցաշրջանի առաջին հատվածը, իսկ ապաքինվելուց հետո վնասեց ազդրը, բայց հետո խաղադաշտ դուրս եկավ։

Պրեմիեր Լիգայի 7 հանդիպումներում Նկունկուն դարձել է 2 գոլի հեղինակ։