ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն և փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին Ելիսեյան պալատի հրավեր են ստացել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մբապեին և Ալ-Խելաիֆիին հրավիրել է ընդունելության՝ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի ժամանման կապակցությամբ։
Ըստ RMC Sport-ի՝ Մակրոնն ու Ալ Թանին չեն պատրաստվում համոզել Մբապեին չհեռանալ ՊՍԺ-ից մրցաշրջանի վերջում, քանի որ ակումբն արդեն գիտակցել է Կիլիանի մտադրությունների լրջությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացի հարձակվողն արդեն տեղեկացրել էր ՊՍԺ-ի սեփականատերերին մրցաշրջանի ավարտից հետո պայմանագրի ժամկետի ավարտից հետո իր հեռանալու մասին։ Սպասվում է, որ Մբապպեի հաջորդ ակումբը կլինի Մադրիդի «Ռեալը»: