Յուրգեն Կլոպ. «Այստեղ տեղի ունեցածը բացարձակ խելագարություն է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է Անգլիայի լիգայի գավաթը նվաճելուց իր հույզերով։

Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում մերսիսայդցիները 118-րդ րոպեին պաշտպան Վիրջիլ վան Դեյկի գոլի շնորհիվ հաղթել էին Լոնդոնի «Չելսիին»։

«Իմ կարիերայի 20 տարիների ընթացքում այս գավաթն ամենայուրահատուկն է: Այնքան անսովոր էր։ Այստեղ տեղի ունեցածը բացարձակ խելագարություն է, նման բաներ անհնարին են։ Թիմ, ջոկատ, բնավորությամբ լի ակադեմիա: Ես այնքան հպարտ եմ, որ կարողացա դառնալ դրա մի մասը»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։