Ալֆոնսո Դևիսը ցանկանում է փոխել ակումբային գրանցումը

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ցանկանում է թիմը փոխել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կանադացի ֆուտբոլիստը ձգտում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Marca-ն։

Մադրիդյան ակումբին միանալու ցանկության պատճառով Դևիսը հրաժարվում է նոր պայմանագրի շուրջ բանակցել «Բավարիայի» հետ։ Այդ կապակցությամբ մյունխենցիները ֆուտբոլիստին տրանսֆերի կդնեն 50 միլիոն եվրոյի դիմաց։

«Ռեալն» իր հերթին նախատեսում է ձեռք բերել Ալֆոնսոյին 35 միլիոն եվրոյով։ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։