Կրիշտիանու Ռոնալդուն անպարկեշտ ժեստ է ցույց տվել «Ալ-Շաբաբի» երկրպագուներին (VIDEO)

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (3:2) անպարկեշտ ժեստ է ցույց տվել «Ալ-Շաբաբի» երկրպագուներին։

Այն բանից հետո, երբ 86-րդ րոպեին Անդերսոն Տալիսկան խփեց հաղթական գոլը, «Ալ Շաբաբի» բազմաթիվ երկրպագուներ սկսեցին վանկարկել Լիոնել Մեսսիի անունը: Սրան ի պատասխան՝ Ռոնալդուն անպարկեշտ ժեստ է ցույց տվել տրիբունաներին։

39-ամյա պորտուգալացին այս խաղում նույնպես գոլի հեղինակ դարձավ՝ 21-րդ րոպեին նա իրացրեց 11 մետրանոցը։

Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Ալ-Նասրը» 52 միավորով երկրորդ տեղում է: «Ալ-Շաբաբն» ունի 24 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը։