«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան նշել է այն պատճառները, թե ինչու է որոշել տեղափոխվել ակումբ։
«Ես չեմ հոգնում հաղթանակներից։ Ցանկանում եմ շարունակել մրցել ու հաղթել ամենաբարձր մակարդակով։ Ես այստեղ չէի գա, եթե ոգեշնչված չլինեի։
ՄԼՍ-ում խաղալու հնարավորությունը շատ գայթակղիչ էր։ Բացի այդ, ես ցանկանում էի վերադառնալ Մեսսիին և Բուսկետսին, և այժմ ժամանել է Լուիս Սուարեսը։ Դա ինձ համոզեց որոշում կայացնել»,- Ալբայի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը:
Ժորդի Ալբան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ է դարձել 2023 թվականի ամռանը։