Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Եվրո-2024-ի ազգային հավաքականի հայտացուցակում անակնկալներ է խոստացել։
«Բնավորությունը հաղթում է տաղանդին: Այդ իսկ պատճառով մենք փոխում ենք Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցած կազմը։
Մեզ պետք չէ հավաքական հրավիրել տասը նոր խաղացողների, բայց որոշ խաղացողներ, ովքեր կարծում են, որ անպայման կլինեն Գերմանիայի հայտացուցակում, չեն հրավիրվի թիմ»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Der Spiegel-ը: