Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել է թիմի հարձակվող Խոսելուի վնասվածքի մասին։
Հաղորդվում է, որ 33-ամյա իսպանացու մոտ ախտորոշվել է աջ կոճի ոսկորի այտուց։
Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել երեք շաբաթ։