Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ցանկանում է աշխատել ազգային թիմի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ մի օր ցանկանում է աշխատել ազգային թիմի հետ։

«Երբ ես սկսեցի, չէի մտածում առաջնություններ կամ Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին։ Մտածեցի՝ եթե աշխատանք ունեմ, ուրեմն ամեն ինչ լավ է։ Կցանկանայի Աշխարհի առաջնությունում, Եվրոպայի առաջնությունում, Ամերիկայի գավաթում աշխատելու փորձ ձեռք բերել՝ ցանկացած վայրում: Ես կցանկանայի զգալ սա: 5-10-15 տարի հետո, բայց ես կուզենայի տիտղոսի համար պայքարել որպես ազգային հավաքականի մարզիչ։

Միաժամանակ Գվարդիոլան չի պատասխանել այն հարցին, թե որ թիմը կցանկանար գլխավորել։

«Ես չգիտեմ, թե ով կցանկանար ինձ հրավիրել (ծիծաղում է): Ազգային հավաքականի հետ աշխատելու համար պետք է հրավիրվել, ինչպես ակումբների դեպքում»,- ավելացրել է Գվարդիոլան։

53-ամյա իսպանացին «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Մինչ այդ նա աշխատել է «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ։