Հայտնի են Կոնֆերենցիաների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Այս շաբաթ կայացան Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները։ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է չորս ֆուտբոլիստների, ովքեր հավակնում են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Այսպիսով, հավակնորդների թվում են` «Յունիոնի» կիսապաշտպան Քեմերոն Պուերտասը, «Շտուրմի» հարձակվող Միկա Բիերեթը, «Մոլդեի» հարձակվող Ֆրեդրիկ Գուլբրանսենը և «Սերվետի» դարպասապահ Ժերեմի Ֆրիկը:

Լավագույն խաղացողի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում: