Լուկա Մոդրիչը պատրաստ է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատրաստ է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո։ Bild-ի տեղեկություններով՝ խորվաթացին գրեթե հաշտվել է այն մտքի հետ, որ ամռանը պետք է հրաժեշտ տա «արքայական» ակումբին։

Մոդրիչը պետք է հեռանա «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է ամռանը։ Լուկան չի ցանկանում մնալ ռոտացիոն խաղացող, ուստի մտադիր է կարիերան շարունակել այլ թիմում։

Հիշեցնենք, որ 38-ամյա Մոդրիչը նախկինում հրաժարվել էր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի օգնականի դերից։ Կիսապաշտպանը կարծում է, որ ի վիճակի է շարունակել բարձր մակարդակով հանդես գալ՝ չնայած իր տարիքին։