Անտուան ​​Գրիզմանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ինտերի» հետ առաջին խաղում (0։1)։

Հարձակվողը խաղի 78-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Ինչպես հայտնում է Atlético-ն, ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է միջին ծանրության կոճի սալջարդ։

Այս մրցաշրջանում 32-ամյա Գրիզմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 18 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։