«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր հրաժարականը 2023/24 մրցաշրջանից հետո։
Հեռանալու որոշումը կայացրել են մարզիչը և ակումբի ղեկավարությունը համատեղ։
«Մենք պայմանավորվեցինք, որ այս մրցաշրջանից հետո կդադարեցնենք մեր համագործակցությունը։ Մինչ այդ, ես և իմ մարզչական թիմը, իհարկե, կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ՝ առավելագույն հաջողություն ապահովելու համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։
Թոմաս Տուխելը «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Յուլիան Նագելսմանին փոխարինեց 2023 թվականի մարտին։ Երկու ամիս անց նա ակումբի հետ տոնեց հաղթանակը Գերմանիայի առաջնությունում։