Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Թոմաս Տուխելը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, թափուր պաշտոնի ֆավորիտը «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն է։
42-ամյա Ալոնսոն «Բայերի» ղեկին իր առաջին ամբողջական մրցաշրջանում սենսացիոն կերպով օգնում է թիմին գլխավորել Բունդեսլիգան՝ մրցաշրջանի մեկնարկից ոչ մի պարտություն կրելով և 8 միավորով առաջ լինելով «Բավարիայից»։
Ալոնսոն «Բավարիայում» հանդես է եկել որպես ֆուտբոլիստ 2014-ից 2017 թվականներին։