Մադրիդի «Ռեալը» որոշել է գնել «Էսպանյոլից» վարձավճարով հանդես եկող հարձակվող Խոսելուի պայմանագիրը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդյան ակումբը 33-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի համար կվճարի 1,5 մլն եվրո։
Խոսելուի վարձակալության ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը, ինչի համար «Ռեալը» կատալոնական ակումբին վճարել է 500 հազար եվրո։
Այս մրցաշրջանում Խոսելուն ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում, դարձել 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։