Էրլինգ Հոլանդը կրկնել է Հարի Քեյնի ռեկորդը ԱՊԼ-ում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ հետաձգված խաղում։

Ըստ Opta-ի, նորվեգացի հարձակվողը գոլ է խփել Պրեմիեր Լիգայի 21 թիմերից յուրաքանչյուրում, ում հետ հանդիպել է:

Նշվում է, որ Հոլանդը դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության երկրորդ խաղացողը, ով խաղացել է ավելի քան երկու թիմերի դեմ և գոլ խփել նրանցից յուրաքանչյուրին՝ Հարի Քեյնից հետո (32/32)։