«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպումը։
«Մենք ֆավորիտ չենք: «Ատլետիկոն» այս մրցաշրջանում շատ լավ խաղեր է անցկացրել:
Սա հիանալի հանդիպում կլինի երկու թիմերի միջև, որոնք ձգտում են գերիշխել խաղադաշտում: Սա շատ բարդ հանդիպում է լինելու։ Իմ տղաները դա գիտեն»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: