Յոզուա Կիմմիխը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բավարիայի» աստղային կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով Bild-ին, 29-ամյա ֆուտբոլիստը ծրագրում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիմմիխը կարծում է, որ իրեն բավարար հարգանքով չեն վերաբերվում։ Փորձառու խաղացողի հարաբերությունները թիմի ղեկ Թոմաս Տուխելի հետ վատացել են։

Հիշեցնենք, որ նախօրեին բախում էր տեղի ունեցել Կիմմիխի և «Բավարիայի» մարզչական շտաբի անդամի միջև։

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Յոզուա Կիմմիխին գնահատում են 75 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը: