«Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան խուսափել է լուրջ վնասվածքից։
Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղում (4:1): Պորտուգալացին փոխարինվել է 44-րդ րոպեին։
Մտավախություն կար, որ ծնկի ցավերից բողոքող Ժոտան երկար ժամանակ դուրս կմնա, սակայն, ըստ աղբյուրի, հարձակվողը խաղից դուրս կմնա մինչև երկու ամիս։ Պորտուգալացին հաստատ չի խաղա Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում ու Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղում, բայց դեռ հնարավորություն ունի ավարտել ընթացիկ մրցաշրջանն ու մասնակցել Եվրոպայի առաջնությանը։
Երկուշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, Դիոգու Ժոտան խորացված բուժզննում կանցնի։