«Բարսելոնան» կարող է խլել Ալֆոնսո Դեյվիսին «Ռեալից»

«Բարսելոնան» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսով, հայտնում է Jijantes FC-ն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնացիների մարզական տնօրեն Դեկուն «Բարսելոնայում» հանդիպել է խաղացողի գործակալի հետ, ով ավելի վաղ շփվել էր Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների հետ։

23-ամյա կանադացու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Դեյվիսը անցկացրել է 27 հանդիպում, դարձել մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։