Լեոն Գորեցկա․ «Կարծես սարսափ ֆիլմում լինենք»

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Բոխումից» կրած պարտությունը (2:3) և կիսվել իր թիմի վերջին անհաջողությունների մասին։

«Կարծես սարսափ ֆիլմում ենք։ Ամեն ինչ մեր օգտին չի ընթանում։ «Բոխումի» հետ հանդիպման վերջնամասում մենք ամեն ինչ արեցինք, ուստի մեզ չի կարելի մեղադրել ցանկության բացակայության մեջ»,- Գորեցկայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բոխումից» կրած պարտությունը «Բավարիայի» համար երկրորդ անընդմեջն էր Գերմանիայի առաջնությունում և երրորդն անընդմեջ բոլոր մրցաշարերում:

Մյունխենցիները 22 հանդիպումներից 50 միավորով երկրորդն են Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Բայերից» տարբերությունը 8 միավոր է։