Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Բավարիան»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Բավարիան», պնդում է Corriere dello Sport-ը։

«Բավարիան» պարտվել է վերջին երեք հանդիպումներում: Թոմաս Տուխելի թիմը Բունդեսլիգայում պարտվել է Լևերկուզենի «Բայերին» (0:3) և «Բոխումին» (2:3), իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվել է նաև «Լացիոյին» (0:1):

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների ղեկավարությունը 51-ամյա ֆրանսիացու հետ կապ է հաստատել դեռևս «Լացիոյից» կրած պարտությունից առաջ։ Նշվում է, որ ակումբն արդեն որոշել է հեռացնել Տուխելին, սակայն հարց է մնում՝ արդյոք նա կհեռանա թիմից մինչև մրցաշրջանի ավարտը։

Զիդանը գործազուրկ է 2021 թվականի ամառից, երբ մարզչական կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հեռացավ «Ռեալից»։