Կիրակի օրը՝ փետրվարի 18-ին, կայացավ Լա լիգայի 25-րդ տուրի հանդիպումը, որում «Ռայո Վալյեկանոն» ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (1:1):
34-ամյա կիսապաշտպանի համար այս հանդիպումը 450-րդն էր «Ռեալի» կազմում։ Այս խաղերում նա տարել է 291 հաղթանակ և խփել 28 գոլ։
Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում գերմանացի ֆուտբոլիստը նվաճել է 21 գավաթ, այդ թվում՝ չորս Չեմպիոնների Լիգա և երեք Լա Լիգա: