Լեոն Գորեցկան կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել Ա Սերիա։ Այս մասին հայտնում է լրագրող Միրկո դի Նատալեն։

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» Գորեցկայի հավակնորդն է։ Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռ չի որոշել, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։ Այս մրցաշրջանում 29-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում, որոնցում երկու անգամ հարվածել է մրցակիցների դարպասին և կատարել չորս գոլային փոխանցում։

Գորեցկայի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։