Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Բոխումը» տանն ընդունել էր գործող չեմպիոն «Բավարիային»։
Տանտերերը կարողացան ծանր խաղում հաղթանակի հասնել 3:2 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց Ջամալ Մուսիալան, սակայն առաջին կեսում մրցակիցը 2 գոլ խփեց ու հաղթանակով ավարտեց առաջին կեսը։
Երկրորդում Դայո Ուպամեկանոն կրկին կարմիր քարտ ատացավ, իսկ «Բոխումը» երրորդ գոլը խփեց 11 մետրանոցից։
87-րդ րոպեին Հարի Քեյնը կրճատեց հաշիվը, բայց ավելին անել չհաջողվեց մյունխենցիներին։