Կիրակի օրը «Ռեալը» Լա Լիգայի «Ռայո Վալյեկանոյի» հետ արտագնա խաղում գրանցեց միայն ոչ-ոքի՝ 1:1:
«Լոս Բլանկոսը» խաղն ավարտեց տասը հոգով այն բանից հետո, երբ պաշտպան Դանի Կարվախալը կարճ ժամանակում երկու դեղին քարտ ստացավ։ Այժմ նա ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Սևիլիայի» դեմ։
Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան նույնպես բաց կթողնի «Սևիլիայի» դեմ հանդիպումը. «Ռայոյի» դեմ խաղում նա ստացավ իր հինգերորդ դեղին քարտը այս մրցաշրջանում։
Արդյունքում ֆրանսիացուն պետք է որակազրկում սպասարկի։ Իսպանիայի առաջնության «Ռեալ» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ փետրվարի 25-ին։