Յուրգեն Կլոպ. «Ակնհայտ է, որ ես դրանով չեմ զբաղվում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է այն լուրերը, թե անգլիական ակումբը կարող է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հետ։

«Ակնհայտ է, որ ես դրանով չեմ զբաղվում, բայց կարող եմ ասել, որ կզարմանամ, եթե բոլոր բարձրակարգ ակումբները ներգրավված լինեն: Թոփ ակումբների մեծամասնության համար դա մարտահրավեր կլինի աշխատավարձի և բոնուսների պատճառով»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերջերս հայտնի դարձավ, որ Մբապպեն ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղեկացրել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու իր որոշման մասին։