«Բարսելոնայի» նախկին պաշտպան Սամուել Ումտիտին, ով ներկայումս «Լիլում» է, մտածում է կարիերան ավարտելու մասին այն բանից հետո, երբ ծնկի հերթական վնասվածքը ստիպեց նրան վիրահատության ենթարկվել:
Ումտիտին գրեթե վեց տարի պայքարում է նմանատիպ խնդիրների դեմ։
Չորեքշաբթի օրը 30-ամյա ֆրանսիացին վիրահատության է ենթարկվել, իսկ «Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան չի բացառել, որ խաղացողը կարող է խաղադաշտ չվերադառնա այս մրցաշրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին անցկացրել է ընդամենը 13 հանդիպում, որից միայն 6-ն ամբողջությամբ։
Ինչպես հայտնում է Diario AS-ը, Ումտիտին հոգնել է վնասվածքների դեմ պայքարելուց և լրջորեն մտածում է կարիերան ավարտելու մասին։