«Բավարիան» Ալֆոնսո Դևիսին փոխարինող է գտել

Մյունխենի «Բավարիան» որոշել է, թե ով կփոխարինի ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսին, եթե կանադացին հաջորդ ամառ հեռանա ակումբից։

Լրագրող Քրիստիան Ֆալկի խոսքով՝ «Բավարիան» դիտարկում է «Միլանի» եզրային պաշտպան Տեո Էրնանդեսին ձեռք բերելու տարբերակը, ով Ա Սերիայում իր դիրքի լավագույն խաղացողներից է։

Մյունխենյան ակումբը կփորձի վերջնական տեսքի բերել գործարքը, եթե Ալֆոնսո Դևիսը տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Ա Սերիայի այս մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։