ՊՍԺ-ն նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել թիմի ֆուտբոլիստի հետ

ՊՍԺ-ն նոր պայմանագրի շուրջ համաձայնության է եկել կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրի երկարաձգումը կլինի փարիզյան ակումբի նոր դարաշրջանի առաջին քայլերից մեկը Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։

Փետրվարի 15-ին Ֆաբրիցիո Ռոմանոն հայտարարեց, որ 2018 թվականի աշխարհի չեմպիոնը կլքի ՊՍԺ-ն 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։

Ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հիմնական կազմում անցկացրել է 58 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2022/23 մրցաշրջանում Զաիր-Էմերին դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։