Դատարանը մերժել է ֆուտբոլիստ Կարիմ Բենզեմայի հայցն ընդդեմ Ֆրանսիայի ՆԳ նախարարի։
Ինչպես հայտնում է AFP-ն, դատարանը գտել է, որ Ջերալդ Դարմանինի խոսքերը Բենզեմային չեն վնասել նրա պատիվն ու համբավը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվողը նախկինում գրառում էր կատարել սոցցանցերում՝ ի պաշտպանություն Գազայի բնակիչների։ Դրան ի պատասխան՝ Դարմանենը Բենզեմային մեղադրել է Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։
Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բենզեման «Ալ-Իթթիհադի» հետ չի մեկնել Ուզբեկստան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ տեղի «Նավբահորի» դեմ առաջին խաղի համար, ինչպես նաև դուրս է մնացել իր թիմի հայտից ԱՖԿ Չեմպիոնների լիգայի խաղերին: