Ժոզե Մոուրինյո․ «Պետք չէր Կրիշտիանու Ռոնալդուին մարզել»

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ աշխատելու իր փորձով։

Պորտուգալացին Ռոնալդուի հետ մարզել է Մադրիդի «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին։

«Ռոնալդո՞ւն։ Պետք չէր նրան մարզել: Պարզապես պետք է երջանիկ լինեք և ստեղծեք խաղ, որը հարմար է նրան: «Ռեալում» նա դարձավ նույնիսկ ավելի մեծ հարձակվող, քան նախկինում էր:

Նա հիանալի գոլ խփեց «Բարսելոնային» գավաթի եզրափակչում. մարդիկ, հավանաբար, հասկացան, թե ինչի մասին է նա: Պետք չէ Կրիշտիանուին տալ պատասխանատվություն, մոտիվացիա, ամբիցիա կամ տեխնիկա: Ձեզ ուղղակի տակտիկական ուղղորդում է պետք և թողեք նրան հանգիստ ու երջանիկ»,- Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերն է մեջբերում Մոուրինյոն։