«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ կարիերան կավարտի «Ինտեր Մայամիում»։
««Ինտեր Մայամին» կլինի իմ կարիերայի վերջին ակումբը։ Այս մասին ընտանիքն արդեն գիտի։ Դեռ չգիտեմ, թե երբ կավարտեմ, բայց սա կլինի վերջին կանգառը։
Հիմա ես խոսում եմ այս մասին և ուզում եմ լաց լինել, բայց ես պետք է պատրաստվեմ դրան: Հիշում եմ, մի նախկին խաղացող ինձ ասաց, որ ֆուտբոլիստը երբեք պատրաստ չէ կարիերան ավարտելու»,- ասել է Սուարեսը Del Sol FM-ին:
Ուրուգվայցի հարձակվողը հունվարին դարձավ 37 տարեկան։ Նրա պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ավարտը։