«Խետաֆեն» հայտարարել է Կիլիան Մբապպեի տրանսֆերի մասին

«Խետաֆեն» կատակով հայտարարեց Կիլիան Մբապպեի տեղափոխության մասին լուրերի ֆոնին, որ հարձակվողը տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը, թե մրցաշրջանի ավարտից հետո հեռանում է ակումբից:

Իսպանական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբային համազգեստով խաղացողի պատկերը՝ Մբապպեի դեմքը ֆոտոշոփով, «Tick-tack» մակագրությամբ և կրիայի էմոջիով։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ֆրանսիացու հաջորդ ակումբը կլինի Մադրիդի «Ռեալը»: