Առաջիկա երեք խաղերը որոշիչ են լինելու Թոմաս Տուխելի համար

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը շուտով կարող է հեռանալ ակումբից, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ըստ աղբյուրի՝ առաջիկա երեք խաղերը որոշիչ են լինելու գերմանացու համար։ Ղեկավարությունը հույս ունի, որ Տուխելին կհաջողվի առաջիկա հանդիպումներում շտկել ստեղծված իրավիճակը և հաղթել թիմի հետ։

«Բավարիան» կհանդիպի «Բոխումի», «ՌԲ Լայպցիգի» և «Ֆրայբուրգի» հետ: